ԱՄՆ-ում պաղեստինամետ ցույցերի ընթացքում 700 ուսանող է ձերբակալվել

ԱՄՆ-ում պաղեստինամետ ցույցերի ընթացքում 700 ուսանող է ձերբակալվել

Ավելի քան 700 մարդ է ձերբակալվել ԱՄՆ-ի համալսարանների տարածքում պաղեստինամետ բողոքի ցույցերի ընթացքում:

Այս մասին հայտնում է The New York Times-ը։

«Ոստիկանության միջամտությունը մի շարք համալսարաններում, այդ թվում՝ Ամերիկայի խոշորագույն քաղաքներում, հանգեցրել է ավելի քան 700 ձերբակալության»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ ամերիկյան հեղինակավոր համալսարաններում ուսանողական բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ Պաղեստինի և Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողության, որտեղ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն արդեն գերազանցել է 32 հազարը։

Ավելի վաղ, Թուրքիայի մի շարք համալսարաններ աջակցել էին ամերիկյան ուսանողության հակաիսրայելական ցույցերին։