Անգլիական ակումբը ուրուգվայցի ֆուտբոլիստի համար պատրաստ է առաջարկել 80 միլիոն եվրո 

Անգլիական ակումբը ուրուգվայցի ֆուտբոլիստի համար պատրաստ է առաջարկել 80 միլիոն եվրո 

Առաջիկա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է փորձել ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Այդ գործարքի համար կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Պարբերականի հաղորդման համաձայն, վերջին մի քանի շաբաթներին «կարմիր սատանաները» ակտիվացրել են ուրուգվայցի մարզկի հանդեպ իրենց հետաքրքրությունը։

Նշվում է, որ ներկայումս Արաուխոն բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ ունեցած իր պայմանագրի երկարաձգման համար, սակայն մարզիկի շրջապատում կասկածում են, որ պայմանագիրը կերկարաձգվի, քանի որ անգլիական ակումբը ավելի լավ պայմաններ է առաջարկում։ Նշենք, որ գործող պայմանագրը լրանում է 2026 թվականի ամռանը։ Համաձայն առկա տեղեկատվության, մարզիկի արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: