Մի շարք հիվանդություններ կարող են վերաճել քաղցկեղի

Մի շարք հիվանդություններ կարող են վերաճել քաղցկեղի

Աղիքային պոլիպները, գաստրիտը, անալ խրոնիկ ճաքերը կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ սովորաբար որոշ խրոնիկ հիվանդությունների դեպքում կարող է առաջանալ քաղցկեղ։ Դա տեղի է ունենում օրինակ մշտական բորբոքումների պարագայում։ Բորբոքման պատճառով, բջիջները անընդհատ նորանում են, եւ մեծանում է քաղցկեղային բջիջների առաջացման հավանականությունը։

Սովորաբար նախաքաղցկեղային վիճակը լինում է կամ չբուժվող, որը անպայման դառնում է քաղցկեղ, կամ բուժվող, երբ միշտ չէ, որ վերաճում է քաղcկեղի։ Առաջին դասակարգին է պատկանում հաստ աղիքի ընտանեկան պոլիպոզը, արգանդի վզիկի ծանր դիսպլազիան, ինչպես նաեւ Կեյրի էրիտրոպլազիան, Դյուբերի մելանոզը, Բոուենի հիվանդությունը, իրական լեյկոպլակիան։ Հաճախ, բայց ոչ միշտ, քաղցկեղի են վերածվում ստամոքսի խոցերը, ատրիֆիկ գաստրիտը, անալ ճաքերը, ծերունական կերատոզները։ Այդ պատճառով, ըստ մասնագետների, խրոնիկ հիվանդությունները պետք է հսկվեն մշտապես պրոֆիլային բժշկի կողմից եւ պարբերաբար նման հիվանդություն ունեցող մարդիկ պետք է ենթարկվեն բուժհետազոտության։ Օրինակ, աղիքային պոլիպներ ունեցողները պարբերաբար պետք է կոլոնոսկոպիա անեն, որպեսզի կամ կանխվի քաղցկեղի առաջացումը, կամ հայտնաբերվի վաղ փուլում եւ ավելի արդյունավետ կազմակերպվի բուժումը։ Խորհուրդ է տրվում նաեւ պահպանել ընդհանուր պրոֆիլակտիկ ցուցումները, ինչպիսիք են օրինակ՝ սոլյարի չայցելելը, օրգանիզմի օպտիմալ քաշի պահպանումը, ակտիվ ֆիզիկական կյանք վարումը եւ այլն։