Իսրայելը լայնածավալ ներխուժում է սկսել դեպի Ռաֆահ

Իսրայելը լայնածավալ ներխուժում է սկսել դեպի Ռաֆահ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ հարձակում է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում «ահաբեկիչների թիրախների» վրա։ Այս մասին հայտնում է Walla լրատվական պորտալը։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների դեմ՝ հրետանու և ավիացիայի մասնակցությամբ», - նշում է պորտալը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը և մի շարք երկրներ մտահոգություն են հայտնել Իսրայելի այդ գործողության կապակցությամբ, իսկ ԱՄՆ-ն դադարերեցրել է սպառազինության առաքումը հրեական պետություն հենց Ռաֆահի ներխուժման պատճառով։