Սրանց համար երևի նոր դժոխք է ստեղծվելու․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ

Սրանց համար երևի նոր դժոխք է ստեղծվելու․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ

«Առաջին ձեռքից ինֆորմացիա է գալիս, ժողովուրդ ջան։ Դուք հլը սրանց ցինիզմը տեսեք, սրանք ցինիկ վիճակը տեսեք։ Ուղիղ ասում եմ, դուք մարդասպաններ եք, դուք մարդ չեք, ու՞մ է պատկանում  Araratnews-ը։ Տեսեք, թե ինչ ինչ են վերագրել։ Ինձ վերագրել են, թե իբր ես ուսանողներին ասել եմ ողորմելի խամաճիկներ։ Հարգելի ուսանողներ, ես ձեզ նման բան եմ ասե՞լ»։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Բա որ չեմ ասել, բա այս տականքները, այս մարդասպանները ինչու են այսպես ասում։ Ես ուսումնական հաստատություններին ասել եմ, որ այս դռները փակելով, ուսանողներին ահաբեկելով դուք ոչ թե մարդ եք պատրաստում, այլ ողորմելի խամաճիկներ եք ուզում պատրաստել։ Ես ընդամենը սա եմ ասում։ Ուրեմն ինչքան հնարավոր սուտ կա այս մարդիկ շարունակում են ասել, շարունակում են տարածել։ Ամոթ էլ չունեն։ Ես չեմ պատկերացնում ուղղակի, սրանց համար երևի նոր էտապով, նոր մակարդակով դժոխք է ստեղծվելու, էն սովորական դժոխքում չեն էլ հայտնվելու»,- ասաց նա։