Որ տեսակի սննդակարգն է լավագույնս ազդում մարդու հոգեկան առողջության վրա

Որ տեսակի սննդակարգն է լավագույնս ազդում մարդու հոգեկան առողջության վրա

Սննդակարգի չորս տեսակներից առողջ բալանսավորված սննդակարգը, լավագույնն է մարդու գլխուղեղի համար եւ նաեւ ամենից բարենպաստն է ազդում մարդու հոգեկան առողջության վրա։ Նման սննդակարգում քիչ է ճարպերի եւ անուշեղենի մասնաբաժինը, շատ են թարմ մրգերի ու բանջարեղենի, ինչպես նաեւ՝ ձկան, որակյալ ճարպերի մասնաբաժինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր թերապեւտ Օքսանա Դրապկինան։

Առողջ բալանսավորված սննդակարգը նաեւ նպաստում է մարդու կոգնիտիվ կարողություններին։ Ուսումնասիրված սննդակարգերից հաջորդը կոչվում է բուսակերային, երբ ամբողջությամբ մերժվում է միսը, կաթն ու ձուն, երրորդը հայտնի է սահմանափակ օսլա պարունակող սննդակարգ, որտեղ կարտոֆիլը, բրինձը, հատիկեղենն ու լոբազգիները կան, բայց քիչ քանակությամբ։ Վերջինը, այսպես կոչված, կետո-դիետան է, որտեղ շատ են սպիտակուցները եւ քիչ մանրաթելերը։ Դրապկինան ընդգծել է, որ առողջ աննդակարգով սնվելը հատկապես կարեւոր է տարեց մարդկանց համար։ Նա նաեւ կարեւորել է սննդակարգում բարձրորակ մթերքների առկայությունը։ Օրվա կալորիականության առավելագույն ծավալը պետք է լինի 1600-1800 կիլոկալորիա նստակյաց մարդկանց համար, 2200 կիլոկալորիա՝ ակտիվ աշխատող մարդկանց համար։

 

Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/