Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ զոհեր կան

Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ զոհեր կան

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում մարդատար ավտոբուսը կամրջից ընկել է Մոյկա գետը։ Ինչպես հայտնում է Ֆոնտանկա-ն, Մոյկա գետի երկայնքով ընթացող ավտոբուսը բախվել է երկու ավտոմեքենայի, ճեղքել ցանկապատն ու ընկել ջուրը։

Հրատարակության տվյալներով՝ ավտոբուսում կարող էր լինել մինչև 20 մարդ։ Տեղում աշխատում են փրկարարները, տուժածներին դուրս են բերում ավտոբուսի պատուհաններից։ Զոհերի կամ վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքանայի կառավարումը։

Telegram-ի ալիքները հայտնում են, որ մի քանի մարդ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Baza-ի տվյալներով՝ առնվազն ութ ուղեւոր փրկվել է, նրանցից հինգը տեղափոխվել են բուժհաստատություններ։

Ավելի ուշ պարզվել է, որ Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի 15 ուղևորներից 4-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Եվս 4-ի դեպքում բժիշկներն արձանագրել են կլինիկական մահ։