Ալիևներն օկուպացված Շուշիում են

Ալիևներն օկուպացված Շուշիում են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան օկուպացված հայկական Շուշիում մասնակցել են երրորդ բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները՝ հղում անելով պետության ղեկավարի պաշտոնական կայքին։

Նշվում է, որ Ալիևները ծանոթացել են նաև Շուշիի մզկիթում իրականացվող վերականգնման աշխատանքներին։
Նրանք եղել են նաև օկուպացված Ֆիզուլիում։