Երեկ պարզ նշվել է՝ ինչ է պետք անել մինչև վերջ գնալու համար

Երեկ պարզ նշվել է՝ ինչ է պետք անել մինչև վերջ գնալու համար

Բագրատ Սրբազանը գլխավորում է հավաքական առաջնորդության այն գաղափարը, որ ի սկզբանե դրված է եղել այս շարժման ակունքներում: Մեզ հարցնում են՝ ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք ենք հաջորդ քայլերը։ Նախ, մեկ հիշեցում, Սրբազան հայրը երեկ պարզ նշեց՝ մեկ շաբաթ, 10 օր, իսկ հայրենիքի ազատագրության դատին արդյոք պետք է զլանանք ևս 10 օր պայքարել, պատրա՞ստ եք այդ 10 օրը մինչև վերջ գնալու: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում բեմահարթակից հայտարարել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը:

«Եթե հայ ժողովուրդը ասում է  ոչ հանձնվողականությանը, պարտվողականությանը, այլ՝ այո հայկական ինքնության պահպանմանը, անվտանգ ու զարգացած Հայաստանին, ուրեմն այդպես էլ կլինի։
Ավարայր կերտած, Սարդարապատ կերտած, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի գա և չի գալու: Այս շարժումն ունի մեկ վերնագիր Հայաստան և մեկ դրոշ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն»,- ասել է նա: