Սա եկեղեցական շարժում չէ. Ռուբեն Կարապետյան

Սա եկեղեցական շարժում չէ. Ռուբեն Կարապետյան

Այսօր, երբ մեր պետականությունը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ, եկեղեցին եկավ և վերցրեց այդ դրոշը։ Բայց սա եկեղեցական շարժում չէ, ինչպես փորձում են ներկայացնել մեր հարևանները կամ հակառակորդները, կամ պատերազմի, ես ասում եմ ՝ ոչ, սա խաղաղության շարժում է։ Մենք ոչ երկրի ներսում և ոչ էլ դրսում թշնամիներ չունենք, բայց, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր շահերը, առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը։ Խաղաղությունը նվաճում են, չեն մուրում։ Միասին վնաճելու ենք այդ խաղաղությունը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում բեմահարթակից հայտարարել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։

«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է: Ուզում եմ ասել, որ այս պետականությունը թանկ գնով ենք մենք նվաճել։ Այս պետականությունը մեզ համար շատ թանկ է, միայն հայրենիք, սահման և շինծու սահմանագծում և սահմանազատում չէ։ Սա մեր ապագայի համար պայքար է, ուրեմն պետք է միասնաբար գնանք մինչև վերջ»,- ասել է նա:

 

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/