Ալիևը կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին

Ալիևը կրկին պատերազմով է սպառնում Հայաստանին

«Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Եթե ​​այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս և այդ զենքերը հասել են կրիտիկական աստիճանի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին օկուպացված Շուշիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բոլորը գիտեն, թե ինչի ենք մենք ընդունակ, ինչի է ընդունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարող դիմակայել»,- նշել է Բաքվի բռնապետը։
Միաժամանակ, Ալիևը չքմեղացել է, թե Ադրբեջանն, իբր, երբեք պատերազմ չի ցանկացել, և այսօր էլ չի ուզում։ Մեզ պատերազմ պետք չէ, մեզ մեր հողերն էին պետք, հայտարարել է նա և հավելել․

«Մինսկի խմբի 28-ամյա գործունեությունն ուղղված էր ադրբեջանական ժողովրդի դեմ։ Պատահական չէին նրանց սուտ խոստումներն ու անգործությունը։ Նրանք չէին ուզում լուծել այս հարցը։ Նրանք այդ հողերը հայերին էին խոստացել»։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/