Վերլուծություն

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի առումով խոստանում էր երբեք չհատել այն: Իսկ երկրորդի առումով՝ հասնել դրա լիակատար կյանքի կոչմանը: Սակայն ո՛չ առաջինի առումով պահպանեց իր խոստումը և ո՛չ էլ երկրորդի: Առաջինը ՀՀ քաղաքացու քվեն երբեք չգողանալու խոստումն էր: Գողությունը տեղի ունեցավ ԱԺ այս ընտրություններում: Ու դրանով ջարդվեց նաև իր ունեցած իշխանության լեգիտիմության առասպելը:

Ինչպես նաև այն ինքնագովքը, որ 1991-ից հետո ինքն առաջին ղեկավարն է, որն ընտրված է օրինականորեն: Այսօր կարող ենք պնդել՝ ինքն ընտրված չէ օրինականորեն: Եթե 2018-ի դեկտեմբերին ինքը հաղթահարեց նույն թվականի մայիսի 8-ին վարչապետ կարգվելու ապօրինությունը, իսկ 2021-ին արդեն առկա էր կասկած, որ ինքն ընտրախախտումներով է ընտրվել, ապա 2026-ի ԱԺ ընտրություններում ընտրախախտումների բնույթն ու ծավալը կասկածի ենթակա չեն: Որքան էլ դա փորձեն հերքել նրա կամակատար պաշտոնյաները:

Ու նշանակություն չունի, թե այդ առումով ինչ կորոշի Սահմանադրական դատարանը: Նախկինների օրոք էլ էր այդ դատարանն «հիմնավորում» գործող իշխանության լեգիտիմությունը: Այսօր դա կարվի ավելի հեշտ՝ հաշվի առնելով գործող ՍԴ-ի բոլոր անդամների նշանակումը գործող իշխանության կողմից: Եվ այն հանգամանքը, որ դա կատարվել է ՀՀ Սահմանադրության դրույթների խախտումներով: Այդ մարդիկ պետք է, չէ՞, շնորհակալ լինեն իրեն:

Ինչևէ, ըստ ՀՀ Սահմանադրության, քվեարկության չեղարկումը կատարվում է, եթե խախտումները կարող են ազդած լինել վերջնական արդյունքների վրա: Բայց քանի որ մենք ապրում ենք գլխիվայր շրջված իրականությունում, ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասերի քվեարկության չեղարկումը հանգեցրեց ընտրությունների վերջնական արդյունքների խաթարմանը: Այն է՝ չորս քաղաքական ուժի փոխարեն ԱԺ մուտք գործեցին 3-ը: Ինչն ապահովեց իշխող ուժի համար բոլոր մանդատների 3/5-րդի հասանելիությունը:

Կանաչ գիծը, որը պետք է կյանքի կոչվեր գործող իշխանությունների կողմից, պետական կառավարման ինստիտուցիոնալացման գաղափարն էր: Դա ներկայացվում էր որպես նախկինների գործունեության այլընտրանք: Չնայած հենց նախկիններն էին, որ դրել էին դրա հիմքերն ու ապահովել զարգացումը: Իսկ «գունավոր հեղափոխականների» իշխանության գալով այն հետ շպրտվեց երկու-երեք տասնյակ տարով: Որպես օրինակ բերենք ընդունակությունների ու կարողությունների հիման վրա պետական կամ համայնքային ապարատում մարդկանց առաջ քաշելու մեխանիզմը: Որն աստիճանաբար գերակշռող էր դառնում տասականների վերջերին: Սակայն 2018-ի մայիսից այս կողմ այն փոխարինվեց անկախության առաջին տարիներին լայնորեն տարածված ԽԾԲ-ական մեխանիզմով: Իհարկե, մեր այս աննորմալ օրերում դա ևս կարելի է համարել ինստիտուցիոնալացման տարբերակ:
Այդ բնույթի ինստիտուցիոնալացման տարբերակի դրսևորումները բազմաթիվ են: Եթե դա չէ, ապա ինչ է այն հանգամանքը, երբ ոտքի վրա որևէ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բարձրաձայնում է այս կամ այն որոշումը, ինչը նախապես քննարկման չէր արժանացել պետական որևէ կառույցի կողմից: Այս տարվա սկզբում ինքն էր, չէ՞, փորձում ձեռ առնել մարդկանց՝ ասելով, թե ինչ պետք է անի թոշակառուն 10 հազար դրամ ավելի ստանալու դեպքում: Իսկ մարտին կայացած ինչ-որ հանդիպմանը որոշում է հենց այդքան բարձրացնել թոշակը:

Հասկանալի է, որ տարվա սկզբին ինքը դեռևս չէր հիշում, որ կես տարուց ԱԺ ընտրություններ են տեղի ունենալու: Իսկ հետո հիշեց, որ ճիշտ կլիներ ընտրություններին ընդառաջ պետական բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանել հսկայական մի զանգվածի: Ընդ որում, ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրելով ընդդիմադիր ակտիվիստներին ու նրանց բանտերրը լցնելով: Բայց եթե դա լիներ նախօրոք պլանավորված սոցիալական օգնության գործողություն, ինչպես նրա կամակատարներն են փորձում ներկայացնել ՍԴ-ի նիստին, ապա այն տեղ կգրավեր 2026 թվականի պետբյուջեում: Նույնը վերաբերում է 65+ տարիքի անձանց առողջապահության անվճար ապահովագրության տրամադրմանը: Այնպես որ պետական կառավարման համակարգի «ինստիտուցիոնալացումը» կարելի է համարել հաջողված:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image