Միջազգային

Հսկելու են արգելափակումից հանված գումարների շարժը

Հսկելու են արգելափակումից հանված գումարների շարժը

Միացյալ Նահանգներն ու Քաթարը հսկելու են Քաթարում եղած իրանական սառեցված միջոցներից ապա-արգելափակված մասի ծախսը եւ շարժը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Բոլոր միջոցները, որ ստանալու են իրանցիները, օգտագործվելու է միայն իրանցիների բարեկեցության համար։ ԱՄՆ Ֆիննախը ներկայացուցիչներ է ունենալու Դոհայում, որպեսզի վերահսկեն, թե ինչպես են ծախսվելու ապա-սառեցված միջոցները»,- ասել է նախարար Բեսենթը։

Նա մանրամասնել է, որ մեծ մասը ուղղվելու է ամերիկյան մթերքների եւ դեղորայքի գնմանը՝ իրանցիների համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image