Եվրոպական երկրներում, հատկապես Հյուսիս-Եվրոպական ռեգիոնում, մինչեւ վերջերս օդորակիչները բնակարաններում առաջին անհրաժեշտության իր չէին համարվում։ Սակայն եղանակային փոփոխությունների եւ հատկապես՝ էքսռտրեմալ բարձր ջերմաստիճանների պայմաններում, որոնք սկսել են սպառնալ մարդկանց եւ ենթակառուցվածքներին, հովացման համակարգերի նկատմամբ պահանջարկը կտրուկ ավելացել է։ Այս մասին հայտնում է գերմանական DW-ն։
Միայն Գերմանիայում 2019-24 թվականներին օդորակիչների, տնային հովացման հակակարգերի ճահանջարկը ավելացել է 75 տոկոսով։ Չնայած սրան, սենյակների հովացումը շատ եվրոպացիների մոտ, դեռեւս համարվում է որպես ճոխության կամ շքեղության նշան։ Բացի այդ, գերմանացիների 50 տոկոսը մոտ բնակվում է վարձու բնակարաններում եւ չեն ցանկանում իրենց գումարով տեղադրել հովացման համակարգեր, համարելով, որ դրանով ներդրում են կատարում ուրիշի անշարժ գույքի մեջ։
Նրանք ակնկալում են, որ սեփականատերը պետք է արդեն ապահովված լինի դա։ Մասնագետները նաեւ հաշվարկել են, որ աշխարհում ծախսվող էլեկտրաէներգիայի 10 տոկոսը բաժին է ընկնում շենք շինությունների, բնակելի եւ այլ տարածքների հովացմանը եւ սա լուրջ թիվ է կազմում։