Վերլուծություն

Նախընտրական ոտնձգություն պատմամշակութային հուշարձանի նկատմամբ

Նախընտրական ոտնձգություն պատմամշակութային հուշարձանի նկատմամբ

Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ ս.թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները հատկանշվեցին իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահումով: Թվում է՝ ասվածը իշխանության հասցեին քաղաքական ընդդիմության կողմից հնչեցրած հերթական հետընտրական քննադատությունն է ընտրություններում իր կրած անհաջողությունը բացատրելու համար: Հետևաբար այդ քննադատությունը ևս պիտի դիտարկել ընտրական տրամաբանության մեջ: Այնինչ՝ հատկանշական է, որ վարչական ռեսուրսի լայնամասշտաբ չարաշահումներից բացի, տեղի են ունեցել նաև առաջին հայացքից միգուցե ոչ էական թվացող երևույթներ, որոնք հավելյալ կերպով վկայում են վերոհիշյալ քննադատության իրավացիության մասին:

Մասնավորապես՝ նախընտրական շրջանում թույլատրվել է, օրինակ, Գառնիի հեթանոսական տաճարի մուտքի հարևանությամբ՝ անմիջականորեն պարիսպի տակ, տեղադրել մանրավաճառության (զարդեղենի վաճառքի) համար նախատեսված երեք տաղավար: Իհարկե, դա նմանօրինակ առաջին դեպքը չէ. նախկինում էլ եղել են այդպիսի ոտնձգություններ, բայց, ի վերջո, դրանք արգելվել են: Հուսով ենք՝ նույնը տեղի կունենա նաև այս դեպքում: Հասկանալի է, որ Գառնիի տաճարի անմիջական հարևանությամբ առևտրի թեկուզև փոքր կետ ունենալը գայթակղիչ ցանկություն է այն շահագործողի համար, որովհետև, լինելով ՀՀ զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկը, Գառնիի տաճարին կից տարածքը կարող է ապահովել շոշափելի եկամուտ: Սակայն հասկանալի չէ համապատասխան պետական մարմինների հանացվոր լռությունը, ավելի ճիշտ՝ հանցավոր համաձայնությունը նմանօրինակ ոտնձգությունների դեպքում: Ակնհայտ է, որ առանց համայնքային (չի բացառվում՝ նաև մարզային) իշխանությունների առնվազն բանավոր համաձայնության, չի կարող ոտնահարվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է հետևյալը. «Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:

Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:

Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ» (Գլուխ 8. Հուշարձանների օգտագործումը, հոդված 38): Կարծում ենք՝ յուրաքանչյուր խելամիտ մարդ կհաստատի, որ նմանօրինակ տաղավարների տեղադրումը բովանդակային հակասության մեջ է վերը բերված դրույթների հետ: Օրենքում նման պահանջ սահմանողները, ըստ ամենայնի, գործից հասկացող մարդիկ էին: Հատկապես, նրանք լավ են գիտակցել, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք չեն խորշի անձնական շահ ապահովել ի հաշիվ պատամամշակութային արժեքների իրավունքների ոտնահարման, և կգտնվեն պաշտոնյաներ, որոնք, ոչ առանց որոշակի շահագրգռվածության, կնպաստեն այդպիսի ցանկության իրագործմանը։

Օրենքի նշված նորմի հեղինակները մասնավորապես գիտակցել են, որ անթույլատրելի է պատմական հուշարձանը ստվերել երկրորդական կարգի և, որպես կանոն, անճաշակ ինչ-որ տաղավարների առկայությամբ, որոնք միայն տհաճություն են պատճառելու զբոսաշրջիկին և չեն նպաստելու երկրի ու պետության վարկանիշի շուրջ դրական կարծիքի ձևավորմանը:

Այս պատմության մեջ ոչ պակաս ուշագրավն այն է, որ նշված տարածքները տրամադրվել են Գառնիի համայնքապետարանի աշխատակիցների և տրամադրվել են նախընտրական շրջանում: Մի հանգամանք, որը հազիվ թե կարող մեկնաբանվել այլ կերպ, քան նախընտրական կաշառք: Հակառակ դեպքում ոչինչ չէր խանագարի, որ այդ գործարքը տեղի ունենար գոնե ընտրություններից հետո:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image