«ՀՀ-ից գյուղերի վերադարձը մեր հաղթանակն է»․ Ալիևի ցինիզմը

«ՀՀ-ից գյուղերի վերադարձը մեր հաղթանակն է»․ Ալիևի ցինիզմը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ցինիկ հայտարարություններով։

«Այսօր 1990 և 1992 թվականներին օկուպացված Ղազախի (Տավուշին սահմանակից) հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ 

Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Ալիևն ասել է օկուպացված Շուշիում բնակություն հաստատած առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։

Նա նաև պարծեցել է, թե «Ադրբեջանը Կովկասի առաջատար երկիրն է և բոլորը պետք է հաշվի նստեն Բաքվի հետ»։