Թրամփն ամոթանք է տվել հրեաներին 

Թրամփն ամոթանք է տվել հրեաներին 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մենակ է թողել Իսրայելին, հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը՝ ժամանելով Նյու Յորքի դատարան՝ հերթական դատական լսումների համար։ Նրա հայտարարությունը հեռարձակել է Newsmax-ը։

«Այն, ինչ Բայդենն անում է Իսրայելի հետ, խայտառակություն է։ Եթե որևէ հրեա քվեարկել է Ջո Բայդենի օգտին, պետք է ամաչի իր համար։ Նա ամբողջությամբ լքել է Իսրայելը», - լրագրողներին ասել է Թրամփը։

Բայդենը մայիսի 8-ին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում խոշոր ռազմական գործողության դեպքում ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի մատակարարումը Իսրայելին։ 

Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նշեց, որ Վաշինգտոնը վերանայում է Իսրայելին տրամադրվող կարճաժամկետ ռազմական օգնության որոշ տեսակներ՝ կապված Ռաֆահի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Նրա հայտարարություններից բխում էր, որ, մասնավորապես, դադարեցվել է բարձր հզորության ռումբերի մատակարարումը։ 
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ մատակարարումների վերաբերյալ վերջնական որոշումներ չեն կայացվել։ Ինչպես պարզաբանել է Պետդեպը, թեև կասեցվել է Իսրայելին զինամթերքի միայն մեկ խմբաքանակի փոխանցումը, վերանայվում են նաև այլ ռազմական մատակարարումները։