ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան ինտենսիվ չի եղել․ ԱԳ փոխնախարար

ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան ինտենսիվ չի եղել․ ԱԳ փոխնախարար

ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան ինտենսիվ չի եղել, ինչքան վերջին ժամանակներում է: Արդեն 3 տարի է՝ ՀՀ- ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը՝ շրջանակային փաստաթուղթը, լիովին ուժի մեջ է մտել եւ այսօր ԵՄ-ի, Ֆրանսիայի ու մյուս գործընկերների հետ բոլոր ջանքերը գործադրվում են այն ավելի լավ իրագործելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Եվրոպայի օրվան, Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«30 տարի է՝ ինչ մենք ակտիվորեն աշխատում ենք եվրոպական ընտանիքում՝ մեր տեղն ու դերը վերահաստատելու ուղղությամբ, ամրապնդելով իրավունքի գերիշխանությունը, ապահովելով հարգանքը՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ: Հանրահայտ է, որ Եվրոպական Միությունը եղել եւ մնում է մեր հիմնական գործընկերը, դոնորը երկրի բարեփոխումների օրակարգում՝ աջակցելով այս բարդ ընթացքներին»,- ասել է նա։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/