Ով կդառնա ՌԴ-ի նոր փոխվարչապետը

Ով կդառնա ՌԴ-ի նոր փոխվարչապետը

Երկրի նոր կառավարությունում փոխվարչապետ կարող է դառնալ ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը։ Այս մասին հայտնել են խորհրդակցությունների ընթացքին ծանոթ երեք աղբյուրներ։

«Դմիտրի Պատրուշևը կարող է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը»,- հայտնում է РБК-ն՝ աղբյուրներին հղումով։ Նրանք նշել են, որ Պատրուշևը չի համատեղի իր նախկին պաշտոնը ներկայիս պաշտոնի հետ։ 

Նրա փոխարեն դիտարկվում է Գյուղատնտեսության նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Օքսանա Լուտը։
Պատրուշևի հնարավոր նշանակումը կապված է գյուղատնտեսության նախարարության, բնական պաշարների նախարարության և այլ կարևոր կառույցների աշխատանքի համակարգման հետ։ Բացի այդ, եթե Պատրուշևը նոր պաշտոն ստանձնի, ապա նրա տրամադրության տակ կլինեն այն տարածքները, որոնք վերահսկում էր փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։ 

Նա պատասխանատու էր «Էկոլոգիա» ազգային նախագծի իրականացման, գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական ​​քաղաքականության համար։

 

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/