Պուտինը վավերացրեց․ Միշուստինը կրկին ՌԴ վարչապետն է

Պուտինը վավերացրեց․ Միշուստինը կրկին ՌԴ վարչապետն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելու մասին։
Այս մասին տեղեկություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Պուտինը Միշուստինին հաստատել է ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում։
Այսօր ավելի վաղ Միխայիլ Միշուստինի թեկնածությունը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատվել էր Պետդումայի լիագումար նիստում՝ ձայների մեծամասնությամբ։

Ոչ ոք դեմ չէր քվեարկել նրա թեկնածությանը, իսկ Կոմկուսի պատգամավորները ձեռնպահ էին մնացել։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/