Բագրատ Սրբազանը դիմեց ուսանողներին, երիտասարդներին

Բագրատ Սրբազանը դիմեց ուսանողներին, երիտասարդներին

Ես ոչ փորձ ունեմ, ոչ էլ փորձառություն, տեխնոլոգ էլ չեմ։ Լիքը տեխնոլոգ կա մեր երկրում, որոնք մինչև այսօր ձախողել են, բայց լիքն են։ Այսօր մեր բուհական շրջան այցելելով մեծ թվով երիտասարդություն ու ուսանողություն են միացել մեզ, երբ եկանք այստեղ, ասացի, որ գնան հանգստանան, երեկոյան կհանդիպենք այստեղ։ Բայց, պարզվում է, նեղացել են, ասում են՝ ինչու չեն գնացել գործողություններ անելու, այ էսպիսին են մեր երիտասարդները։ Եվ պիտի անենք, մի մտածեք, ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում բեմահարթակից հայտարարել է Բագրատ Սրբազանը:

«Մենք խոսում ենք հաշտության մասին, այս մարդիկ որոշների դեմքով՝ ատելության։ Թունավորվել են մարդիկ, որի պատասխանատուն ևս այս շենքում նստած մարդիկ են։Հատուկ կերպով սնված ատելություն, թշնամություն, ամենավերջին խոսքերն ասելով, ոչ միայն իմ, այլև ժողովրդի մասին։ Սա չէ մեր մտածած Հայաստանը»,- ասել է նա:

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/