Մեր նպատակն է ի ցույց դնել համագործակցությունը եւ զարգացող գործընկերությունը ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ

Մեր նպատակն է ի ցույց դնել համագործակցությունը եւ զարգացող գործընկերությունը ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ

Եվրոպական Միության պատվիրակությունը այս տարի  Եվրոպայի օրը տոնելու է մայիսի 10-ից մինչեւ հունիսի 7-ը, Երեւանում եւ մարզերում, մասնավորապես՝ Լոռիում եւ Սյունիքում, անցկացնելու ենք տարատեսակ մշակութային եւ տեղեկատվական միջոցառումներ: Մեր նպատակն է ի ցույց դնել համագործակցությունը եւ զարգացող գործընկերությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ։Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Եվրոպայի օրվան, Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Անցնող տարվա ընթացքում մենք կայուն տեմպերով աշխատել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ, այդ հարաբերությունները ներկայումս զարգանում են, ինչի արդյունքում մի քանի՝ շատ դրական զարգացումներ են եղել, որոնցից կցանկանայի հիշատակել նոր գործընկերության օրակարգը, որը պաշտոնապես հրապարակվեց գործընկերության խորհրդի վերջին նիստի ընթացքում՝ Բրյուսելում, արտգործնախարար Միրզոյանի եւ բարձր ներկայացուցիչ պարոն Բորելի կողմից: Ցանկանում եմ նշել նաեւ դիմակայունության եւ աճի ծրագիրը, որ հայտարարվեց նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից, եւ որ շատ կարեւոր է մեր գործընկերության համար՝ դա ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումն էր: Դիմակայության եւ աճի ծրագիրը, կարծում եմ, կօգնի Հայաստանին ուժեղացնելու տնտեսությունը, հասարակությունը, բարեփոխումները, կառուցակարգերը, ինստիտուտները, կնպաստի ներդրումներին, Հայաստանը կկարողանա ավելի մոտ գալ Եվրոպային, կնպաստի նաեւ գործընկերության խորացված, համապարփակ համաձայնագրի իրականացմանը: Այդ ծրագրով նաեւ աջակցություն է նախատեսվում փախստականներին: ԵՄ-ն արդեն 50 մլն հատկացրել է այդ նպատակին եւ այդ ծրագրի ներքո հիմա աշխատում ենք, որպեսզի ավելացնենք այդ գումարը, աջակցենք մարտահրավերները հաղթահարելու գործում, որոնք կապված են փախստականների ինտեգրման հետ»,-ասել է նա։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/