Մենք ոչ թե նշաձողն ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել

Մենք ոչ թե նշաձողն ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել

Իրականում այս իշխանությունների մնալու պարագայում ավելի վատին է պետք սպասել։ Մենք ոչ թե նշաձողն ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել։ Եթե այսպես շարունակվի, ապա այս իշխանության միակողմանի զիջումներով չենք կարող ունենալ իրական խաղաղություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Իրական խաղաղությունը, իրական ինքնիշխանությունը Հայաստանի, հայ ժողովրդի պաշտպանության միջոցով է և մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով, իսկ այս մարդիկ կարող են շարունակ կրկնել՝  խաղաղություն, ինքնիշխանություն, իրենց քայլերն արդարացնելու համար, բայց դա ծխածածկույթ է»,- պնդել է Հովհաննիսյանը։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/