Հոգևոր առաջնորդությունը ճիշտ ժամանակին էր

Հոգևոր առաջնորդությունը ճիշտ ժամանակին էր

Էմին Երիցյանի գրառումը․

«Ցանկացած արտաքին կոնֆլիկտ անխուսափելիորեն տրանսֆորմացվում է ներքին կոնֆլիկտի։
Այդ կերպ, պատերազմներն (անկախ արդյունքից) կարճ ժամանակ անց ներքին կոնֆլիկտի են վերածվում։ Այն ավելի ակնառու ու մետաստազներով է տեղի ունենում պատերազմում  պարտության պարագայում։

Բոլոր ժամանակներում հետպատերազմական հանրային ներքին կոնֆլիկտները հաղթահարվում են բացառապես ՓՈՐՁԱՌՈՒ կառավարմամբ և կառավարողների ինտենսիվ կրթության (փորձառու դարձնելու) ճանապարհով՝ երկրում ներքևից վերև լավագույն կառավարիչների մոբիլիզացմամբ։
Հետպատերազմյան սոցիալական կոնֆլիկտը իշխող քաղաքական ուժի ու այլ ուժերի միջև չէ, այլ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ընդհանրապես։

Ներհայաստանյան-հետպատերազմական ներքին ճաքն ավելի ծանր ախտանիշներ ունի (ծանրացնող հանգամանքներ)։

- 2018-ին արդեն իսկ հասարակությունը երկատվել էր սև/սպիտակի՝ քարոզվում է մինչ այսօր,
- 2021-ի պառլամենտական ընտրությունների մոտիվը նույն կերպ կառուցվեց բաժանման վրա։

Այս երկու հանգամանքների իներցիան հասարակությանը միավորող ներքին, ստեղծարար, զարգացումների համար տեղ չթողեց։

Փոխարենը հանրային ներքին կոնֆլիկտը կերպափոխվեց ինքնության ճգնաժամի՝ քանզի ոչ ինտելեկտուլ, ոչ քաղաքական, ոչ հոգևոր տիրույթներում բավարար ռեսուրս չգտնվեց համապատասխան ռեֆլեքսիայի ու իմաստավորման համար։

Իշխանությունները սկսեցին փորձել հաղթահարել արժեքային կոնֆլիկտը նույն այդ արժեքների իրենց հարմարեցված վերախմբագրման ճանապարհով (վստահ եմ, որ իշխանության մոտ նման խորհուրդներ տալու պատրաստակամ արտաքին-օտար սպասավորների մեծ հերթ կա)։
Արժեքային կերպափոխման ջանքերը  հեռանկար չունեն՝  խորացնում են կոնֆլիկտը։  Հայերիս ներքին պահպանողական հաշվեկշիռը շատ ու շատ կոշտ է։ Պատմության ընթացքում, շագրենու կաշվի նման քչացել ենք, չդիմացողները հեռացել են, օտարացել, ասիմիլացվել։ Բայց մնայուն մասը կառչած է մնացել իր արխետիպերին, պահպանողական արժեքներին։
Այս կոնֆլիկտում աշխարհիկ առաջնորդությունը լուծումներ չունի։ Քաղաքական ուժերի տեղը երկրորդված է։

Հոգևոր առաջնորդությունը ճիշտ ժամանակին էր։ Այն պիտի իր շուրջ մոբիլիզացնի ոչ թե քաղաքական ուժերին, այլ առաջին հերթին կրթության ու մշակույթի գործիչներին՝ արժեքների ու տեսլականի ինտուիտիվ վերաիմաստավորման ու մասսայականացման համար։
Դրա համար պարտադիր պետք է օգտագործել այսօրվա սոցիալական ցանցերի հնարավորությունը՝ դրան հասնելու համար համեմատաբար կարճ պատմական ժամանակում։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/