Թբիլիսիում ճանապարհ են փակել, կան բերման ենթարկվածներ

Թբիլիսիում ճանապարհ են փակել, կան բերման ենթարկվածներ

Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին, որտեղ մարդիկ եկել էին ձերբակալված բլոգեր Ուչա Աբաշիձեի տուն։

Երեկ ցուցարարները փակել են Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտան և երթով շարժվել դեպի խորհրդարան։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր բլոգեր Ուչա Աբաշիձեն։ Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները ձեռքերում պահելով Վրաստանի ու ԵՄ-ի դրոշները, փորձել են փակել պողոտան, ինչից հետո ուժայինները սկսել են բիրտ ուժ կիրառելով զանգվածաբար բերման ենթարկել մարդկանց։

Հավելենք, որ Աբաշիձեի տունը նախօրեին խուզարկվել է Վրաստանի խորհրդարանի և արդարադատության նախարարության կայքերի վրա կիբերհարձակման գործի շրջանակներում։ Ոստիկանները նրա մոտ զենք ու զինամթերք են հայտնաբերել, բլոգերը դրանք պահելու թույլտվություն չի ունեցել։ Աբաշիձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով՝ «Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը, արտադրելը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը»։