Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներ

Ի՞նչ է պնդել Միրզոյանը Բայրամովի հետ հանդիպմանը․ մանրամասներ

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այս մասին այսօր Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է Sputnik Ղազախստանը։

«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները», -ասել է Միրզոյանը։

Նա հավելել է նաև, որ Հայաստանը հակված է խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։
«Մենք բանակցային գործընթացում ներգրավված ենք շատ կառուցողական»,- ասել է նա։