Դավիթ Գյուրջինյան. շարքային ՔՊ-ական ֆունկցիոներ

Դավիթ Գյուրջինյան. շարքային ՔՊ-ական ֆունկցիոներ

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան պաշտոնական էջում կարդում ենք, որ Բրյուսովի Լեզվաբանական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի հրահանգով փակել են Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի դռները, սակայն ուսանողությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում շարժմանը։ Եթե անկեղծ, ապա ահավոր հիասթափեցնող էր Դավիթ Գյուրջինյանի պահվածքը, որովհետեւ դեռ մարդիկ կան, որոնք նրան մտավորական են համարում եւ հարգանքի ինչ որ նշույլներ դեռ պահպանել են իր հանդեպ։ Գյուրջինյանի համար Առաքելական եկեղեցին, ներառյալ՝ Բագրատ Սրբազանը, վերջին տեղը չեն կարող զբաղեցնել, որովհետեւ նա դասավանդել է Սեւանի Վազգենյան ճեմարանում, որտեղ Բագրատ Սրբազանը ռեկտոր է եղել։Ասել է, թե՝ Գյուջինյանն ու Բագրատ Սրբազանը գործընկերներ են եղել։

Նրան, որքան կարողացանք ճշտել բարձրաստիճան եկեղեցական շրջանակներից, հարգել են եկեղեցական շրջանակներում, որպես բանիմաց ու ուսյալ դասախոս, գիտնական, մտավորական։ Սակայն հիմա ընդամենը ափսոսանքով հետեւում են ռեկտորի պաշտոնի համար արվող մտավորականին ոչ վայել քայլերին եւ այն տրանսֆորմացիային, որը Դավիթ Գյուրջինյանին վերածել է ՔՊ-ական վարչակազմի շարքային ֆունկցիոների։

Երեւի նման իրավիճակները պետք են, որպեսզի ավելի լավ ճանաչես մարդուն։ Ի դեպ, ցանկացած մարդու համար անբեկանելի ճշմարտություն է իմաստուն խոսքը․ «Մարդ, հիշիր որ մահկանացու ես ու ցանկացած բան՝ պաշտոն, աթոռ, դիրք, փող, ժամանակավոր է, որը թողնում ես այս աշխարհում, երբ ժամդ հասավ այն աշխարհ գնալու եւ ԱստծոԴատաստանի առաջ կանգնելու»։