Ասեմ՝ ուր եմ գնում, որ չասեք՝ գնաց Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու

Ասեմ՝ ուր եմ գնում, որ չասեք՝ գնաց Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու

Ուսանողներ ջան, կարևոր գործ ունենք անելու, որի մասին այսօր երեկոյան կխոսենք։ Այո, իսկապես մենք շատ կարևոր գործ ունենք անելու։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հաստատությունների անդամներ, պետք չի, որ շենքերի դռները փակեն, հետո նոր սկսել ընդվզել։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Էս պահին հանգստանալու ժամ է, մարդ պիտի հանգստանա։ Ես էլ էս պահին ասեմ՝ ուր եմ գնալու, որ չասեք՝ գնաց Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Ես գնում եմ վիրակապերս փոխեմ ուղղակի։ Մեքենայի մեջ էլ փոխելու եմ, ահա հենց այնտեղ կանգնած է»,- ասաց նա։