Ասեք ձեր «գրպանային» մեկնաբաններին` թող արձագանքեն

Ասեք ձեր «գրպանային» մեկնաբաններին` թող արձագանքեն

Ինչպես ասում են «տաք ջրերը տվեցին»: Ադրբեջանում բավականին հեղինակավոր վերլուծաբան Ալի Հաջիզադեն հայտարարել է.

«Հայաստանում քաոսից, անարխիայից եւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար կարծում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական հարեւանությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության կարեւորությունը, կարող են դիտարկել այդ երկիր սահմանափակ ռազմական կոնտինգենտ ուղարկելու հնարավորությունը՝ օրինական կառավարությանն աջակցելու համար»:

Եվ այսպես, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, կարծում եմ, որ իշխանությունները գոնե իրենց «գրպանային» վերլուծաբանների, մեկնաբանների, «խոսող գլուխների» մակարդակով պետք է մի պահ դադար տան առավոտից իրիկուն անհեթեթություն և բացահայտ ապուշություն արտաբերելը` Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, այլ պարտավոր են հստակ և ուղիղ մեկնաբանել Ադրբեջանից հնչող այս կարգի  հայտարարությունները։ 
Սպասում ենք անհամբեր։

Արման Աբովյան