Պետդուման հաստատեց Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում

Պետդուման հաստատեց Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում

Պետդումայի պատգամավորները մայիսի 10-ին կայացած լիագումար նիստում հաստատել են Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում։ 

Թեկնածությունը պաշտպանել են խորհրդարանական 5 խմբակցություններից՝ 4-ը․ ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության պատգամավորները ձեռնպահ են մնացել։

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Միշուստինի թեկնածությունը Պետդումա է ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում նշանակելու օգտին, ընդհանուր առմամբ, քվեարկել է 375 պատգամավոր։ 57 խորհրդարանական՝ ձեռնպահ է մնացել։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։
Ընդհանուր առմամբ, 450 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 432-ը։

Քվեարկության ավարտից հետո Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ փոխավարչապետների և նախարարների թեկնածուների քննարկումը տեղի կունենա մոտ օրերս։


Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/