Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ Լուկաշենկո

Դոլարն ու եվրոն ոչ մեկին պետք չեն․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շատ երկրներ կորցնում են հետաքրքրությունը դոլարի և եվրոյի օգտագործման նկատմամբ, և միայն Բելառուսն ու Ռուսաստանը չէ, որ հրաժարվում են դրանցից, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Այժմ ոչ մեկին պետք չէ ո՛չ դոլարը, ո՛չ եվրոն։ Եվ սա արդեն միայն Բելառուսում և Ռուսաստանում չէ։ Սա շատ երկրներում է»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, այդ արժույթների արդիականությունն ընկել է, «հատկապես այն բանից հետո, երբ խոսվում է այն մասին, որ ոսկու և արժութային պահուստները, ակտիվները, որոնք պահում էին Արևմուտքում, գողանալու են Ռուսաստանից»: 

«Ես խոսել եմ բազմաթիվ առաջնորդների հետ: Ասում են. «Եթե միջուկային տերության դեպքում այդպես է, ապա ի՞նչ կլինի մեզ հետ»,- հավելել է Լուկաշենկոն։