Վտանգելով իրենցը՝ փրկել են այլոց կյանքը․ պետերբուրգյան դրամա

Վտանգելով իրենցը՝ փրկել են այլոց կյանքը․ պետերբուրգյան դրամա

Պետդումայի պատգամավոր Բիյսուլթան Խամզաևը պատմել է, որ դաղստանցիներ Գաջիև Իդրիսը, Ջաբրաիլով Շահբանը և Հասանով Մուհամմադն առաջինն են եղել, որոնք Սանկտ Պետերբուրգում ցատկել են գետը՝ մարդկանց փրկելու համար, երբ մարդատար ավտոբուսը կամրջից ընկել է ջուրը։
«Նրանք աշխատում են շինարարության ոլորտում և գնում էին ուրբաթօրյա աղոթքի»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։

Իր հերթին Gazeta.ru-ին հաջողվել է զրուցել Իդրիս Գաջիևի հետ։ Դաղստանցին ասել է, որ ջուրը չցատկելու տարբերակներ չկան, քանի որ մարդկանց պետք է օգնել։ Նա իրեն հերոս չի համարում՝ նշելով, որ յուրաքանչյուր մարդ պետք է օգնի դժվարության մեջ գտնվող մարդուն. «Ուղղակի օգնություն էր, օգնեցինք այնքա, որքան կարող էինք»։

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ փրկարարները խորտակված ավտոբուսից դուրս են բերել ինը մարդու, սակայն նրանցից չորսին չի հաջողվել փրկել։ Ըստ լրատվամիջոցների՝ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը Տաջիկստանից 44-ամյա Ռահմաթշոհ Կուրբոնովն է։

Իսկ ավելի հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից այս հղումով՝ https://hraparak.am/