Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը երկրպագուներին կարգելվի սնունդ բերել իրենց հետ

Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը երկրպագուներին կարգելվի սնունդ բերել իրենց հետ

Այս տարի տեղի ունենալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը երկրպագուներին կարգելվի մարզադաշտ բերել սնունդ՝ մարզական հանդիպումների ժամանակ։ Արգելանքի տակ են ցանկացած տեսակի պիցցաները, մրգերը եւ այլն։

Ըստ առկա տեղեկատվության, արգելքը սահմանվել է այն բանի համար, որ առաջնության ժամանակ գերմանական ավանդական կերակրատեսակները վաճառվեն։ Սնունդ երկրպագուն կկարողանա բերել իր հետ մարզադաշտ մենակ մի դեպքում, եթե դա անհրաժեշտ է ըստ բժշկական ցուցման։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում՝ այս տարվա հունիսի 14- հուլիսի 14-ը։