Զանգվածաբար հրաժարվում են նոր iPhone-ներ ձեռք բերելուց 

Զանգվածաբար հրաժարվում են նոր iPhone-ներ ձեռք բերելուց 

Այս տարվա առաջին եռամսյակում Միացյալ Նահանգներում ակտիացված սմարթֆոնների 33 տոկոսը բաժին է ընկնում iPhone-ներին, ինչը Apple-ի  վատագույն ցուցանիշն է՝ սկսած 2017 թվականից։ Այս մասին հայտնում է Consumer Intelligence Research Partners (CIRP) ընկերությունը։ Վերջին մեկ տարում նոր ակտիվացված iPhone-ների տոկոսային կշիռը նվազել է 7 տոկոսով։ Այժմ նոր ակտիվացված սմարթֆոնների 2/3-րդը բաժին է ընկնում Android-ներին։ CIRP-ում կարծում են, որ Apple-ը կանգնել է լուրջ ճգնաժամի առաջ։

Մասնագետները երկու հիմնական պատճառ են տեսնում։ Առաջին հերթին, iPhone-ների որակն է բարձրացել, որով, դրանք ավելի երկար են օգտագործվում եւ նոր սմարթֆոնի ձեռք բերման անհրաժեշտությունը նվազել է։ Երկրորդ հերթին էլ՝ ինովացիաների ներդրման տեմպն ու նշանակությունն է դանդաղել։ Այսինքն, թե՝ iPhone-ներում ավելի հազվադեպ են հայտնվում նոր ֆունկցիաներ, որոնք կարող են մոտիվացնել ամերիկացիներին, որպեսզի գնեն դրանցից։ 

Հիշեցնենք, որ Apple-ը նախատեսում է իր նոր iPhone-ը ներկայացնել այս տարվա աշնանը։