Բագրատ Սրբազանը հստակ հասկացրեց բոլորիս

Բագրատ Սրբազանը հստակ հասկացրեց բոլորիս

Արսեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր Բագրատ Սրբազանը հստակ հասկացրեց բոլորիս.

1. այս հեղափոխական գործընթացը կառավարում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականը և ոչ ասենք Տրոցկին, ում համար կարևոր է դասակարգային պայքար գեներացնելը, ատելություն սերմանելը և հավաքված մարդկանց էմոցիաները դեպի իշխանափոխություն ուղղելը;

2. հեղափոխության գերնպատակը հավատը ամրացնելն է առ Աստված և առ հայ մարդ, սիրո ու ներդաշնակության մթնոլորտ ձևավորելն է;

3. Ճշմարիտ խոսքը արժեք դարձնելն է, որի միջոցով  կառաջանա հնարավորւթյուն նոր մշակույթ ձևավորել՝ հիմնված բնականի, գեղեցիկի և աստվածայինի վրա:

ՀԳ - իհարկե, մեր հույզերը կառավարելը դժվար է, ակնկալիք չունենալը առավել ևս, սակայն Սրբազանն անգամ այստեղ ևս չի կեղծել/ում և ի սկզբանե, հայտարարել էր սա ՉԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ շարժում է: