Սրբազանը զրկանքները ոտքի վրա է տանում

Սրբազանը զրկանքները ոտքի վրա է տանում

Իշխանական չարախոսների բերանը փակելու համար, որոնք լուրեր էին տարածում, թե երեկ ուշ երեկոյան Բագրատ սրբազանը գնացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու, սրբազանը մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ ստիպված է տեսանյութով ցույց տալ, որ հրապարակամերձ հյուրանոցներից մեկում իր բժիշկը ոտքերն է վիրակապել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, դեռ Սղնախ գյուղի ճանապարհից սրբազանի ոտքերը խնդիրներ են ունեցել, բայց նա չի դադարեցրել երթը, որի ընթացքում նրան ուղեկցել է բժիշկը եւ պարբերաբար մշակել է վերքերը։ Պատմում են, որ Բագրատ սրբազանը այս օրերին նաեւ ջերմել է, բայց լուռ, տարել է բոլոր զրկանքները, ինչպես վայել է հոգեւորականին, անտեսելով ամեն ինչ, սեփական առողջության գնով հասել է Երևան։