Շոկոլադի համաշխարհային պաշարները վտանգի տակ են․ ահազանգում են գիտնականները

Շոկոլադի համաշխարհային պաշարները վտանգի տակ են․ ահազանգում են գիտնականները

 ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ առկա է քայքայիչ վիրուս, որը կարող է ոչնչացնել շոկոլադի համաշխարհային պաշարները։ Ըստ այդմ, վիրուսը տարածվում է վնասատու միջատների եւ ճիճուների կողմից։ Դա կարող է բերել Գանայում կակաոյի հատիկների բերքի մինչեւ 50 տոկոսի անկման։

Նշենք, որ Գանան շոկոլադի համաշխարհային երեք խոշոր մատակարարներից մեկն է հանդիսանում։ Վիրուսակիր վնասատուների հանդեպ պեստիցիդները անարդյունավետ են։ Նշվում է, որ ծառերին անհրաժեշտ է պատվաստել եւ միայն այս կերպ ֆերմերները կկարողանան պայքարել վիրուսի եւ վիրուսակիր վնասատուների դեմ։

Պատվաստանյութեր կան, սակայն դրանք քանկ արժեն, իսկ պատվաստված կակաոյի ծառերը ավելի քիչ բերք են տալիս եւ շատ ֆերմերներ չեն գնում ծառերի պատվաստման։