Ողորմելի վրեժխնդրություն

Ողորմելի վրեժխնդրություն

2019 թվականին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ահաբեկելու նպատակով, շինծու մեղադրանքներ էին առաջադրում  նրա ազգականների հանդեպ։Այնուհետև, Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նույնպես շինծու մեղադրանքով, ամիսներով կալանավորեցին։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նույնպես կալանավորվեց և նույնպես սարքովի գործով։Հիշենք նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջն առաջադրված կեղծ մեղադրանքը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի կալանավորումը։ Եվ ահա երեկ բերման ենթարկվեց, բողոքի ցույցերի մասնակից, գնդապետ Միհրան Մասխուդյանի որդին՝ Վահագն Մասխուդյանը, ով այսօր կալանավորվեց։ Հայաստանի գարշապետ-դավաճանը, իր հակառակորդներից վրեժխնդիր է լինում, օգտագործելով, գրպանային իրավապահ կոչվող մարմինները, ընդիմախոսների հարազատներին շինծու մեղադրանքներ առաջադրելով և կալանավորելով։

Ավետիք Իշխանյան