Google-ը էժան սմարթ-ժամացույցներ է մշակում

Google-ը էժան սմարթ-ժամացույցներ է մշակում

ԱՄՆ Սերտիֆիկացիայի դաշնային հանձնաժողովի կայքում (FCC) հայտնվել են Google-ի կողմից մշակվող խորհրդավոր սմարթ ժամացույցներ։ Ենթադրաբար, ըստ տեխնոլոգիական աշխարհn ուսումնասիրող մասնագետների, հանձնաժողովի տվյալների բազայի մեջ հայտնվել է Pixel Watch 2a ժամացույցը, որը հանդիսանում է Pixel Watch 2 ֆլագմանային մոդելի բյուջետային տարբերակը։

Նոր ժամացույցներn ունեն կատալոգային G4SKY համարը։ Լիսթինգի համաձայն, նոր սարքը ամենայն հավանականությամբ աշխատելու է WearOS-ով, ունենալու է նաեւ Bluetooth, Wi-Fi եւ LTE։ Մոդելը կունենա նաեւ UWB մոդուլ, որով եթե ժամացույցի տերը այն կորցնի, կկարողանա գտնել։ Նոր բյուջետային սմարթ-ժամացույցը ամենայն հավանականությամբ, կներկայացվի մայիսի 14-ին։