Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր

Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր

Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամը (ԱՊՆՀ) ներդրումներ է կատարել համաշխարհային հսկաներ Tesla-ի և Intel-ի բաժնետոմսերում։ 

Այս մասին ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ԱՊՆՀ-ի պորտֆելը ներառում է Tesla-ի 84 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բաժնետոմսեր, իսկ Intel-ի բաժնետոմսերը կազմում են 31 մլն դոլար:
Բաժնետոմսերի ընդհանուր ծավալն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1 մլրդ 742 մլն դոլար։ Բաժնետոմսերը տեղաբաշխվել են նաև հետևյալ ընկերություններում.
Microsoft (494 մլն դոլար)
Apple (419 մլն դոլար)
NVIDIA (371 մլն դոլար)
Amazon (279 մլն դոլար)
Meta հարթակներ (179 մլն դոլար):