Արա Սահակյանը ենթարկվել է բարդ վիրահատության

Արա Սահակյանը ենթարկվել է բարդ վիրահատության

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը երեկ բարդ վիրահատության է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի հայտնի՝ Վ․Ալմազովի անվան բժշկական կենտրոնում։ 3 ժամ տեւած վիրահատությունն անցել է հաջող, հիվանդի վիճակը գնահատվում է ստաբիլ։ Արա Սահակյանի կնոջ փոխանցմամբ՝ նա հետվիրահատական վերականգնողական բուժման կուրս պետք է անցնի։ Բարեհաջող բուժման եւ գոհացուցիչ արդյունքների պարագայում մի քանի շաբաթից պարոն Սահակյանը կվերադառնա Հայաստան։ 

Մեր տեղեկություններով, բավականին բարդ է եղել երկրից դուրս գալու թույլտվություն ստանալը։ Նրա նկատմամբ հարուցված՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու մասին քրեական գործը քննող քննիչը միայն վերջին օրն է տվել թույլտվությունը՝ ժամանակավորապես վերացնելով երկրից չհեռանալու արգելքը եւ փոխելով խափանման միջոցը։ Եւ դա արել է Ալմազովի կլինիկայի հետ մանրակրկիտ նամակագրությունից եւ բազմաթիվ տեղեկանքներ ներկայացնելուց հետո միայն։