Գլխավոր դատախազը կմտնի՞ ԱԺ

Գլխավոր դատախազը կմտնի՞ ԱԺ

Այսօր ԱԺ խորհուրդը նիստ կգումարի վաղը՝ դեկտեմբերի 6-ին մեկնարկելիք ԱԺ նստարջանի օրակարգը հաստատելու համար: Օրակարգում ընդգրկված է 16 հիմնական եւ 7 լրացուցիչ հարց:

16 հիմնական նախագծերից 14-ը երկրորդ ընթերցում են անցնելու: Խորհրդարանում կշարունակվեն Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները: Այսինքն, կառավարության անդամները կգան խորհրդարան՝ այդ քննարկումներին մասնակցելու համար: 

Առաջին եւ երկրորդ ընթերցում կանցնի կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթը: Այս փոփոխությունն ընդունվելու պարագայում 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը):

Մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր: Մամուլը գրեց նաեւ,որ գլխավոր դատախազը ընդդիմադիր որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով կմտնի խորհրդարան, ուշագրավ է, որ գլխավոր դատախազը դեկտեմբերի 7-10 աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա,այսինքն ընդամենը մեկ օր ունի,եթե վաղը չմտնի,ապա այս նստաշրջանում չի կարող, քանի որ վերջին հերթական նիստն է,իսկ արտահերթի ժամանակ օրենքը թույլ չի տալիս: