Այսօրվանից ուժի մեջ է մտնում ռուսական նավթի դեմ էմբարգոն 

Այսօրվանից ուժի մեջ է մտնում ռուսական նավթի դեմ էմբարգոն 

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ուժի մեջ է մտնում ծովային ճանապարհով ռուսական նավթի արտահանման վրա դրված Եվրամիության էմբարգոն, ինչպես նաև ծովով փոխադրվող ռուսական նավթի գնի առաստաղը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար։ 

Այն ուրբաթ օրը համաձայնեցրել են ԵՄ-ն, G7-ի երկրները և Ավստրալիան, հայտնում է BBC-ն։
Որոշումն ընդունվել է, որպեսզի Ռուսաստանը տնտեսական օգուտներ չքաղի Ուկրաինայի դեմ պատերազմի հաշվին, բայց միևնույն ժամանակ նպատակ ունի պահպանել համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունը և նվազագույնի հասցնել ռուսական ներխուժման բացասական տնտեսական հետևանքները:

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվային չի հետաքրքրում, թե ինչ սահմանափակումներ են լինելու ռուսական նավթի նկատմամբ, քանի որ Ռուսաստանն ուղիղ բանակցելու է գործընկերների հետ։