Դոլարը որակել են որպես ամերիկյան տնտեսության սպառնալիք

Դոլարը որակել են որպես ամերիկյան տնտեսության սպառնալիք

Դոլարի կտրուկ թանկացումը վնասում է ամերիկյան տնտեսությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը, նշելով, որ շուկայի շատ մասնակիցներ կարծում են, որ դոլարի թանկացումը կարող է բերել տնտեսական անկման։ Դոլարի ամրապնդումը բերում է վերազգային ընկերությունների եկամուտների նվազման եւ մեծացնում արտասահմանյան ընկերությունների ծախսերը։ Նեգատիվ ազդեցությունն իրենց վրա զգում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Coca-Cola-ն,  Caterpillar-ը եւ Boeing-ը։ Morgan Stanley-ն եւ Brandywine Global Investment Management-ը դոլարի արժեւորման տակ տեսնում են ամերիկյան տնտեսության ապագա անկման նախնական ազդակները։ Առաջիկա հինգ տարում սակայն, սպասում են, որ դոլարը կէժանանա 25 տոկոսով։