Մենք մինչեւ վերջ կլինենք Ադրբեջանի կողքին՝ Հայաստանի դեմ պայքարում․ Հուլուսի Աքար

Մենք մինչեւ վերջ կլինենք Ադրբեջանի կողքին՝ Հայաստանի դեմ պայքարում․ Հուլուսի Աքար

Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ռազմական նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել այս օրերին Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական զորախաղերի մասնակիցների հետ եւ իր խոսքում չի մոռացել հակահայկական հերթական հայտարարությունները հնչեցնել։ Մասնավորապես, նա ասել է, որ Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին մինչեւ վերջ՝ Հայաստանի դեմ պայքարում։ Նա Հայաստանին մեղադրել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» իրականացման եւ «Ղարաբաղի օկուպացման մեջ»։ Հետաքրքրական է, որ սա թուրքական ռազմական նախարարի առաջին հակահայկական հայտարարությունը չէ, եւ հուլիսյան սրացումից հետո, երբ ադրբեջանական կողմը մեղմ ասած տհաճ իրավիճակում հայտնվեց, այդ հայտարարությունները ավելի հիստերիկ բնույթի են դարձել, թեեւ մասնագետները նկատում են, որ հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական դաշնակցությունը, Թուրքիան երբեք բացահայտ պայքարի դուրս չի գա Հայաստանի դեմ, հասկանալով, որ դա ուղիղ պայքար է Ռուսաստանի դեմ։