Ո՞վ է կոչվելու լրտես

Ո՞վ է կոչվելու լրտես

Կամաց- կամաց է լինում։ Սկզբում ՔՊ-ական մի քանի պատգամավոր նախագիծ են բերում, որով արգելվում է ատել թշնամուն և խտրական վերաբերմունք դրսևորել։ ,,Բերել, նստեցնել մեր գլխին,,։ Նախագիծը բերել են, որ ի՞նչ։ Մեր իշխանությունն առանց նախագծի թշնամուն բերել,, նստեցրել է մեր գլխին,,։ Տեղները տաք, ապրուստը լի, առանց խտրականության։ ,, Մարաղ մտած կատվի նման,, թաքնվել ու սպասում են հարմար պահի, հրամանի, որ ցատկ անեն ու ,, համփ անեն,, ։  Ամիսներ շարունակ թույլ չեն տալիս, որ մեր տարածքից մեր զինվորների մարմինները բերենք։ 
Սրանից լավ խրախուսա՞նք թշնամուն։ Թե չէ Ադրանիկ Քոչարյանի, Քրիստինե Պողոսյանի, Արմեն Խաչատրյանի,  Վիլեն Գաբրիելյանի նախագծին պիտի սպասի իշխանությունը, որ թշնամու նկատմամբ իր սերն արտահայտի։ 
Մի քանի տարի առաջ մի տեսանյութ էի նայում, որտեղ մարդակերը ներողություն էր խնդրում հորից, որի տղային կերել էր։ Մի քանի ամիս հետո հետևյալն իմացա՝ մարդակերը մի տեղ ,,բռնցրել էր հորը,, ու նրան էլ կերել։ Պարզվում է՝ նրան դուր էր եկել տղայի միսը ու գայթակղությանը չէր դիմացել։ Ինչևէ, իշխանությունը  զբաղվում է թշնամուն սիրել տալով։ Լավ է անում, թող ինքը իր թիմով  նրա սիրո քաղցրությունը վայելի։  Մեզ էլ բացատրի, որ եթե թշնամի չկա, ատելություն չկա, հետախուզությունը, հակահետախուզությունը  ինչի՞ համար է ստեղծում։ ՈՒ՞մ է հետախուզելու։ Կամ ո՞վ է կոչվելու լրտես։ Երևի այն մարդը, ով չի սիրելու թշնամուն, հա՞։