Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 3-ին

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 3-ին

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով այս տարվա մարտ ամսին դադարեցված Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 3-ից։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունն ըստ ТАСС-ի փոխանցման։ Մինչեւ ընդհատումը թիմերն անցկացրել էին 24 հանդիպում։ Հունիսի 3-7-ին տեղի կունենան վերսկսումից հետո առաջին հանդիպումները։ Մեկնարկային հանդիպումները կանցկացվեն «Պորտիմոնենսե»-ի եւ «Ժիլ Վիսենտե»-ի, ինչպես նաեւ «Ֆամալիկան»-ի եւ «Պորտու»-ի միջեւ։ Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակում առաջատարը «Պորտուն» է 60 միավորով։ Երկրորդ տեղում «Բենֆիկա»-ն է 59 միավորով, իսկ եռյակը եզրափակում է «Բրագա»-ն՝ 46 միավորով։