Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 40 հարց, որոնցից 34-ը չզեկուցվող հարցեր են։

Քննարկվում են մասնավորապես վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին,
 «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու համար մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանելու մասին ու այ հարցեր։