Շվեդ գիտնականները գտել են դեղամիջոց՝ ընդդեմ պեդոֆիլիայի

Շվեդ գիտնականները գտել են դեղամիջոց՝ ընդդեմ պեդոֆիլիայի

Շվեդիայի Կարոլինյան համալսարանի գիտնականները ստեղծել են պրեպարատ ընդդեմ պեդոֆիլիայի։ Դեղամիջոցը իրենից ներկայացնում է դեգարելիքսի ացետատ, որը արգելում է տեստոստերոնի արտադրումը, որն էլ օգտագործվում է պրոստատի հորմոնակախյալ քաղցկեղի բուժման մեջ։ Այս մասին հայտնում է The Journal Jama Psychiatry-ն։

Գիտափորձերին մասնակցել են 52՝ 18-66 տարեկան տղամարդիկ, որոնք նախկինում կամավոր դիմել են բուժօգնության, իրենց մոտ եղած սեքսուալ այդ հիվանդության բուժման համար։ Նրանց բոլորի մոտ եղել է ախտորոշում՝ «պեդոֆիլային խանգարում»։

Կամավորներից յուրաքանչյուրի համար մասնագետները գնահատել են անչափահասի հանդեպ սեքսուալ բռնություն կատարելու հավանականության ռիսկը, վերլուծելով նրանց հոգեբանական եւ այլ անալիզների տվյալները։ Հինգ հիմնական պարամետրեր՝ պեդոֆիլային խանգարում, սեքսուալ մտահոգվածություն, ինքնակարգավորման խանգարում, ցածր էմպատիա եւ ռիսկային ինքնագնահատականի առկայություն, գնահատվել են երեքբալանոց համակարգով եւ կամավորներին բաժանել են խմբերի։

Առաջին խմբին երկու ներարկում են արել նոր մշակված պրեպարատից, իսկ երկրորդ խմբին տվել են պլացեբո։ Երկու շաբաթից գնահատվել է նրանց՝ բռնություն գործադրելու ռիսկայնությունը։ Դեգարելիքսի ացետատ ստացած տղամարդկան մոտ ռիսկը նվազել է շատ ավելի մեծ տոկոսով, քան պլացեբո ստացածների մոտ։ Մասնագետները նկատում են, որ նոր դեղամիջոցի ազդեցությունը պահպանվում է մինչեւ 10 շաբաթ՝ ներարկումներից հետո։