Մոսկվայում հիվանդների թիվը գրանցվածից անհամեմատ շատ է

Մոսկվայում հիվանդների թիվը գրանցվածից անհամեմատ շատ է

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր բլոգում գրել է, որ ըստ բնակչության տարբեր խմբերի սքրինինգային ուսումնասիրությունների արդյունքների, Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների իրական թիվը կազմում է քաղաքի բնակիչների ընդհանուր թվի շուրջ 2% -ը:

Հիշեցնենք որ ըստ պաշտոնական աղբյուրների, Մոսկվան 12 միլիոն բնակիչ ունի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 18 միլիոն: Ստացվում է, որ արդեն իսկ 240 հազար հիվանդ կա քաղաքում: 

Մայիսի 2-ի տվյալներով՝ ամբողջ Ռուսաստանի Դաշությունում կա 124054 Covid-19 գրանցված հիվանդ, 1222 մահվան դեպք: